Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:

«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել