Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ առաջարկել է Խորհրդին ինքնալուծարվել կամ Ռուսաստանին դուրս հանել կազմակերպությունից, հայտնում է РИА «Новости»-ն։

Նա ընդգծել է, որ ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից որոշումներ են պահանջվում` «ուղղված Ուկրաինայում խաղաղության վերականգնմանը», և դրա համար անհրաժեշտ է հեռացնել Ռուսաստանին, որպեսզի նա չկարողանա արգելափակել Ուկրաինայում իր գործողությունների վերաբերյալ որոշումները, «բարեփոխել անվտանգության համակարգը» կամ «ինքնալուծարվել», եթե այլընտրանքներ չլինեն:

Զելենսկին ընդգծել է, որ ՄԱԿ-ն այսօր ի վիճակի չէ արդյունավետորեն արձագանքել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը, և ուշադրություն է հրավիրել Կիևում համաշխարհային անվտանգության համակարգի բարեփոխման վերաբերյալ գլոբալ համաժողով անցկացնելու անհրաժեշտության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել