Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, գրում է Fichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը գտնվում է Մադրիդի «Ռեալի» ուշադրության ոլորտում։ Սակայն մինչ այդ անգլիացին մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակը չէր։

«Սերուցքայինները» կփորձեն հարձակվողին ձեռք բերել, եթե ՊՍԺ-ի խաղացող Կիլիան Մբապեի ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շուրջ բանակցությունները խզվեն։

Այսօր հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն՝ հղում անելով լրագրող Դանիել Ռիոլոյին։ Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել