Lurer.com-ը գրում է.

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադբեջանը:

Նման որոշում են կայացրել Մոսկվայի իշխանությունները՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները շնորհավորական ուղերձներ էին փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ընդգծել էր, որ «հիմնվելով [Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան] եռակողմ համաձայնագրերի վրա՝ մենք միասին աշխատում ենք Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։

«Այս տարին նշանավորվեց կարևոր ձեռքբերումով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ: Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել էր ՌԴ նախագահը։

Իլհամ Ալիևն իր ուղերձում նշել էր, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ միջպետական հարաբերություններ, որոնք բնութագրվում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ» առևտրի, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել