Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ասել է՝ իրեն աշխարհի լավագույն խաղացողն է համարում, թե ոչ։

«Ես միշտ ուզել եմ լինել աշխարհի լավագույն խաղացողը։ Ասել, որ դարձել եմ, մի փոքր ինքնահավան կհնչի։ Գուցե, այդպես էլ կա, գուցե՝ ոչ։ Մարդիկ են այդպես ասում։ Երբ դու լավագույնն ես, կարիք չունես այդ մասին ասելու։

Փորձում եմ ցույց տալ՝ ինչի եմ ընդունակ խաղադաշտում։ Եթե մարդիկ կարծում են, որ ես լավագույնն եմ, ավելի լավ։ Եթե ոչ, ոչ մեկ դրանից չի մահանա»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Culture PSG-ն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել