Lurer.com-ը գրում է.

Առնվազն երկու ռուս զինծառայող է զոհվել, ևս 28-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, գրում է Meduza-ն։

«Ուկրաինացիները բոլոր հնարավոր միջոցներով դիմադրում են զավթիչներին։ Ըստ առկա տեղեկությունների՝ Իզյումսկի շրջանի բնակիչները թունավոր կարկանդակներ են հյուրասիրել Ռուսաստանի Դաշնության 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ռուսներին»,- ասվում է հետախուզության զեկույցում։

Գերատեսչությունը նաև պնդում է, որ նույն դիվիզիայի ևս մոտ 500 զինծառայող հոսպիտալացվել է «անհայտ ծագման խիստ ալկոհոլային թունավորման հետևանքով»։

ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել թունավորված զինվորների մասին ուկրաինական կողմի տվյալները։ Անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել