ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ժամանակով ննջել է «Վիրջինիա» դասի USS Delaware միջուկային սուզանավը շահագործման հանձնելու արարողության ժամանակ, հայտնում է MK-ն։

Ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում Ջո Բայդենը մոտ կես րոպե փակ աչքերով է կանգնած Ուիլմինգթոն նավահանգստում տեղի ունեցող արարողության ժամանակ՝ չնայած հանդիսավոր համազարկերին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը քնում է պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Այսպես, 2021թ․ օգոստոսին Բայդենը քնել էր Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ մամուլի ասուլիսում։

Նույն թվականի նոյեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ նախագահը մի քանի վայրկյան քնել է Գլազգոյում կայացած կլիմայական գագաթաժողովում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել