Lurer.com-ը գրում է.

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ ապրիլի 1-ի առավոտյան Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռներ մտել են Ռուսաստանի օդային տարածք և հարձակվել Բելգորոդի նավթի պահեստի վրա։

«Ապրիլի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում, ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռներ չափազանց ցածր բարձրության վրա մտել են Ռուսաստանի Դաշնության օդային տարածք։ Ուկրաինական ուղղաթիռները հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի ծայրամասում գտնվող քաղաքացիական նավթի պահեստավորման օբյեկտին։ Հրթիռի խոցման հետևանքով վնասվել և հրդեհվել են առանձին պահեստներ»,- ասել է Կոնաշենկովը։

Նա ընդգծել է, որ նավթային բազան ոչ մի կապ չունի ռուսական զինված ուժերի հետ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը չի հաստատել կամ հերքել Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհին Ուկրաինայի մասնակցության մասին տեղեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել