2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ը այս տարվա պես ուրբաթ լույս շաբաթ էր ընկնում։ 94-ից հետո առաջին անգամ ադրբեջանն այդ օրը ծանր հրետանի, տանկեր ու համազարկային կրակի ռեակտիվ կայաններ կիրառեց։ Սկսվեց Քառօրյա պատերազմը, որը հնարավոր եղավ կանգնեցնել չորրորդ օրը։ Ունեցանք մարտական 75 անդառնալի կորուստ։ Կորցրեցինք նաև Վարազաթումբը՝ Լելե Թեփեն։
Երբ հետագայում Սերժ Սարգսյանին հարցրել էին, թե ինչո՞ւ ետ չէր գրավել այդ բլուրը, նա պատասխանել էր, որ հակագրոհի դեպքում մենք 200-ից ավել զոհ էինք տալու։ Մարդկային կյանքերի ու բլուրի միջև Սերժ Սարգսյանն ընտրել էր մարդկային կյանքը։ Հետո իհարկե իր միսը երկու տարի ծամեցին այդ քայլի համար։
Հետո եկան ապաշնորհ արկածախնդիրներ, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի սկզբներին, որոշեցին ետ գրավել Սերժ Սարգսյանի կորցրած բլուրը, որպեսզի արծրունը եթերում գլուխ գովալու բան ունենա։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հայկական կողմից այդ օպերացիայի ընթացքում եղավ ավելի քան 700 զոհ, մարտի դաշտում թողեցինք 44 տանկից 42-ը։ Երբ նայում ես տեսանյութերը, տեսնում ես, թե ինչպես են բաց դաշտում ուղղակի կանգնած տանկերը, թե ինչպես են զինվորները մեկ գծով նստած այդ նույն բաց դաշտում։ Տեսնում ես, թե ինչպես է այդ նույն զինվորներին ու տանկերին խփում Սմերչը, գրադն ու անօդաչուն։ Ամեն հարվածի հետ մի ընտանիքի լույս էր մարում, բայց ապաշնորհները որոշել էին ամեն գնով բլուրը գրավել...
Ռազմական փորձագետների հետո պետք է ասեն, որ Լելե-Թեփեի օպերացիայի տապալումը կործանարար է դարձել Արցախի ՊԲ-ի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը հարավային թևում՝ Ջրականում (Ջեբրայիլում)։
Ի դեպ, նաև ասում են, որ այդ տխրահռչակ օպերացիայի ողջ ընթացքը կառավարել ու բունկերից հետևել է այն նույն աննա հակոբյանը, ով այս օրերին զոհված տղերքի ծնողների դարդով է «տապակվում»։ Այն տղերքի, որոնցից առնվազն 700-ը զոհվել են իրենց ձախողված PR ակցիայի համար։ Զգում եք չէ՞, որ ցինիկության պակաս այս կինը չունի...
Իսկ լուսանկարում՝ Վարազաթմբի հարակից 5 կիլոմետր շաղավղով տեղանքի արբանյակային լուսանկարն է 2021 թվականի հունիսի դրությամբ։ Սպիտակ կետերը, որոնցով պատված է ողջ տեղանքը, արկերի հետքերն են, ինչը փաստում է, որ ամեն 10-20 մետրը մեկ այս տեղանքում արկ ու հրթիռ է ընկել։ Էս պատկերը փաստում է, որ այստեղ մսաղաց է եղել, այստեղ տղերք են զոհվել ու առ այսօր այդ տղերքին մսաղաց ուղարկողներից և ոչ մեկը պատժված չէ։
Ապրիլյան պատերազմում մենք կորուստներ ունեցանք, բայց չպարտվեցինք, որովհետև պետություն ունեինք։ 44-օրյայի դեպքում անտերություն է տիրում արդեն 1,5 տարի է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել