Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։  Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

«Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։

Զորավարժությունների ընթացքում մշակվել է նաև փոխգործակցություն ավիացիայի հետ։ ՀՕՊ ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ.

«Շտաբի օպերատիվ իրավիճակը բարդացնելու նպատակով լրացուցիչ ուժեր են ներգրավվել, հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են»,- հավելում են մամուլի ծառայությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել