Armsport.am-ը գրում է.

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն առանձնացրել է մեկ թիմ, որը կարող է դառնալ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության անակնկալը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի երկրորդ կեսին։

«Ուրախ եմ, որ Դանիայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնություն։ Նրանք կարող են մեզ զարմացնել: Դանիացիները մեծ մրցաշարերում լավ ելույթների պատմություն ունեն:

Իհարկե, ես նաև շատ բան եմ սպասում Անգլիայի հավաքականից։ Կարծում եմ՝ մենք կարող ենք չեմպիոն դառնալ։ Հիմա մենք ուժեղ կազմ ունենք և կարծում եմ, որ լավ մարզավիճակում կլինենք»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել