Lurer.com-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ բնական գազի առևտրի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Միաժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե ս. թ. ապրիլի 1-ից «ոչ բարեկամ» երկրները ռուբլով չվճարեն գազի դիմաց՝ Ռուսաստանը դա կդիտի իբրև պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարում, իսկ այդ դեպքում գործող պայմանագրերը կլուծարվեն:
Կրեմլի ղեկավարը մարտի 23-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը այսուհետ ռուսական ռուբլով է գազ վաճառելու եվրոպական և այլ «ոչ բարեկամական» երկրներին:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=458001&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել