Armenpress.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի երկրները զենք են մատակարարելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Ստոլտենբերգը շեշտել է, որ Ուկրաինային ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելը «ՆԱՏՕ-ի ամուր հանձնառությունն է», ինչը վերահաստատվել է նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ գլխավոր քարտուղարը հերթական անգամ ընդգծել է, որ դաշինքը չի պատրաստվում ուղղակիորեն միջամտել ռազմական գործողություններին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների թեկուզ ոչ մեծ խմբի կողմից Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու ցանկացած միտք վտանգավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել