Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեիկ՝ մարտի 28-ին, Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ Արտաշատում հայտնի «Գազի Հովո» մականվամբ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, որոնք աշխատել են մի քանի վարկածների ուղղությամբ:
Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բավականին ծանրակշիռ ստացված օպերատիվ տվյալներով հանցագործության վերաբերյալ որոշ հանգամանքներ են պարզել, ինչի արդյունքում Հ. Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն, ում ամբողջական տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում:
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: