Armsport.am-ը գրում է.

Բուդապեշտում շարունակվում է  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում կարողացել է իրական քամբեք անել։ Մեր ըմբիշը 0-6 հաշվով պարտվում էր Լեհաստանի ներկայացուցիչ Գրիգորևին, բայց արդյունքում կարողացավ 13-8 հաշվով հաղթանակ տանել ու դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։

Ցավոք, Հրայր Ալիխանյանը կիսաեզրափակչում 1-7 հաշվով զիջեց աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Չամիզոյին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով․

Հունահռոմեական հավաքական․

Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)
Գևորգ Ղարիբյան (60 կգ)
Հրաչյա Պողոսյան (63 կգ)
Սլավիկ Գալստյան (67 կգ)
Մալխաս Ամոյան (77 կգ)
Կարապետ Չալյան (82 կգ)
Դավիթ Օվասափյան (130 կգ)

գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան

Ազատ ոճի հավաքական․

Մանվել Խնձրցյան (57 կգ)
Արսեն Հարությունյան (61 կգ)
Գեւորգ Թադևոսյան (65 կգ)
Արման Անդրեասյան (70 կգ)
Հրայր Ալիխանյան (74 կգ)
Արման Ավագյան (79 կգ)
Հովհաննես Մխիթարյան (92 կգ)

գլխավոր մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան

Մրցաշարը կավարտվի ապրիլի 3-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել