Մենք կապ հաստատեցինք Բեղլոյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ հորդորելով հետեւել պաշտոնական լրահոսին։ «Կհորդորեմ՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ դրանից եզրակացություններ անեք, դեռեւս որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ իսկ Դուք ի՞նչ կապ ունեք տնտեսական մրցակցության ոլորտի հետ, ասաց․ «Որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»։ Անուշ Բեղլոյանը ժամանակին աշխատել է Արմենտելում՝ ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը, ԵԽ եւ ԵՄ տարբեր ծրագրերի խորհրդատու եւ փորձագետ է եղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել