Armsport.am-ը գրում է.

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ճանաչվել է Ա Սերիայի մարտ ամսվա լավագույն մարզիչ։

Նշվում է, որ մասնագետն իր մրցանակը կստանա Ա Սերիայի «Բոլոնյայի» դեմ խաղից առաջ, որը կկայանա ապրիլի 4-ին։

Մարտին «Միլանը» 3 խաղում 3 հաղթանակ է տարել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել