Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը չի հասնի Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ դրված նպատակներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան երբեք չի դառնա Ռուսաստանի համար հաղթանակ, քանի որ ազատ մարդիկ հրաժարվեցին ապրել հուսահատության և խավարի աշխարհում։ Մենք կունենանք այլ ապագա, ավելի պայծառ ապագա՝ արմատացած ժողովրդավարության վրա»,- ասել է Բայդենը Վարշավա կատարած այցի ժամանակ։

Նա նաև հայտարարել է, որ ռուսները ԱՄՆ-ի թշնամիները չեն: «Ես միշտ ուղիղ և ազնիվ եմ խոսել ձեզ՝ Ռուսաստանի ժողովրդի հետ: Թույլ տվեք ասել սա, եթե կարող եք լսել. դուք՝ ռուսաստանցիներդ, մեր թշնամիները չեք»,- ասել է պետության ղեկավարը Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել