Զոհված տղերքն էս անտերության դեմն էին փորձում առնել։ Սեփական կյանքի գնով փորձում էին զսպել թշնամուն, որ չհասնենք էն օրին, որ մեր հույսը ռուս խաղաղապահը կամ Ֆրանսիայի ԱԳՆ-ն լինի։
Զոհված տղերքն էս անհայրենիքության դեմն էին փորձում առնել։ Իրենց զոհվելուց հետո միայն մենք տեսանք ու լսեցինք, որ էս ազգի մեջ էսքան անհայրենիք տականք կա, ովքեր առանց մի վայրկյան վարանելու պատրաստ էին ուրանալ էդ տղերքին ու ախպերություն անել թշնամու հետ։ Քանի տղերքը ողջ էին ու Արցախն էլ մերն էր, դրանց ծպտունը չէր հելնում։
Տղերքի հետ գնաց նաև մեր պետականությունը, մեր ինքնասիրությունը, մեր հարգանքն ու պատիվը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել