Հայկական կողմը երեք զոհ ունի։ Արարատ Միրզոյանի լայնեզր ժպիտը չկանխեց ապագա զոհերը։
Արցախի Հանրապետության ՊԲ-ից հայտնում են, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում թշնամու ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Թե բա՝ ես էլի կժպտամ, էլի կժպտամ ու էլի կժպտամ, եթե իմանամ, որ իմ ժպիտը կարող է վաղը, մուս օրը, ապագայում գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել:
Ձեր ժպիտը մահաբե՛ր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել