Armeniasputnik.am-ը գրում է.

Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է թրթուրավոր տրակտորը շրջում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղակայված մարտական դիրքերի մոտ: Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ նշելով.

«Սոցցանցերի որոշ օգտատերեր և նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցներ գրել են, թե իբր ադրբեջանցիները «խաղաղապահների աչքի առաջ» տրակտորի օգնությամբ ամրակայումներ են իրականացնում։

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է՝ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծում դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ:

Այդպիսով ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհներին ստեղծում են արհեստական արգելքներ և առվակներ։ Աշխատանքներն իրականացվում են այդ հատվածում ուժերի հայելային հետքաշման պայմանավորվածության շրջանակներում։
Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ դիրքերը, խաղաղապահները որոշել են հողին հավասարեցնել դրանց մուտքի ուղիները։

ՀՀ ԱԳՆ–ն ադրբեջանական զորքի` Փառուխ գյուղ ներխուժելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ընդ որում, տեսանյութում ոչ մի փաստ չի հուշում այն մասին, որ տեխնիկան պատկանում է ադրբեջանական բանակին։

Նշենք, որ Փառուխ գյուղի մոտ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել