Վաղը՝ մարտի 24-ին, ժամը 11:30-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի երեսպաշտ ներկայացուցչության դիմաց (Պետրոս Ադամյան 14, հրապարակի ConverseBank-ի հարևանությամբ )՝ տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախի հանդեպ ահաբեկչության, ընդդեմ աշխարհի որդեգրած երկակի ստանդարտների ու քաղաքակիրթ հանրության լռության։
Նույն ժամին Ստեփանակերտում, մանկական հիվանդանոցի մոտ, արցախահայությունը ևս իր բողոքի ձայնը կբարձրացնի ընդդեմ ադրբեջանի ապօրինությունների ու միջազգային հանրության կրավորական պահվածքի:
Կխնդրեմ Ստեփանակերտի ու Երևանի ընկերներիս հնարավորության դեպքում միանալ այս ապաքաղաքական ակցիային ու երեսպաշտ միջազգային հանրության աչքը մտցնել իրենց անտարբերության արդյունքները:
Նկարում պատերազմի արդյունքում բռնի տեղահանված արցախահայ ընտանիք է, ովքեր այս ողջ ընթացքում բնակվել են Ստեփանակերտի սրճարաններից մեկում:
Այս մարդիկ աշխարհի լուռ անտարբերության արդյունքում զրկվեցին տնից, հիմա էլ նույն աշխարհի լուռ անտարբերության արդյունքում, էս ցրտին, զրկված է արժանապատիվ կյանքի տարրական պայմաններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել