Լիովին համաձայն եմ ԿԳ երիտասարդ նախարար Ա.Աշոտյանի` ուսանողներին ուղղված կոչի հետ` «Թույլ մի տվեք, որ ձեր միջոցով որոշ քաղաքական ուժեր ռեկարնացիա ապրեն: Երիտասարդ արյունը չի կարող վերակենդանացնել քաղաքական դիակների»: Առավել եւս, որ դա անհնար է, քանզի այդ քաղաքական դիակների էքսգումացիայից պարզվել է, որ դրանք երկար տարիներ տառապել են ազգային բյուջեն լափելով, համակարգային կոռուպցիայով, ստվերային ահռելի տնտեսությամբ, անխտիր բոլոր ընտրությունները մինչեւ 225 տոկոս կեղծելով, հայրենիքից իր քաղաքացուն արտագաղթել պարտադրելով, միջազգային տարբեր ԶԱԳՍ-երում միաժամանակ Ռուսաստանին ու եվրո-ամերիկաներին պարբերաբար ռազմավարական ամուսնության երդումներ տալով և բժշկությանն առայժմ անհայտ բազում այլ հիվանդություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել