Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մարտի 21-ին, զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 03:40–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ա. Մ.-ից, ով հայտնել է, որ Մոսկովյան փողոցում գտնվող խանութներից մեկից  զինված տղամարդը զենքի սպառնալիքով գողացել է գումար և ծխախոտ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:25-ից  02:30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող առևտրի կրպակին է մոտեցել  մի երիտասարդ, աշխատակցին ցույց տվել զենքին նմանվող առարկա ու նրանից պահանջել է գումար և ծխախոտ:

Մերժում ստանալուց հետո հանցագործը հափշտակել է մոտ 23 հազար դրամ գումար և ծխախոտ ու դիմել փախուստի:

Իրավապահները պարզել են, որ կասկածյալը Երևանի բնակիչ, 24-ամյա Սամսոն Ղուկասյանն է: Նա ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել