Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ կալանվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։

«Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք կալանվեցին թռիչքի ժամանակ», - «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։

«Օդանավերը կալանվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել