24news.am-ը գրում է.

Փաստը մնում է փաստ, որ 1994-ին, մենք ոչ թե պատերազմն ենք հաղթել, այլ մենք, այո՛, հաղթել ենք լուրջ ճակատամարտեր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ կնքվել է եռակողմ զինադադար, և այդտեղ ցանվել են մեր այսօրվա վիճակի սերմերը․ Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից, և Արցախի ինքնորոշման սկզբունքը վերաճեց երկու երկրների միջև տարածքային խնդիրների։

Բանախոսի պնդմամբ՝ այսօր Ադրբեջանը «նավսյակի» սադրանքներ է անու՝ արդարացնելու իր առաջիկա լայնածավալ գործողությունները։

ԱԺ ՔՊ֊ական պատգամավորը հայտնում է, որ Հայաստանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը ևս ճանաչում է և Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։

Հարցին, թե օրակարգում հինգ հարց է, որը ներկայացրել է Ադրբեջանը, իսկ ինքը որպես խորհրդարանական պատգամավոր ինչ կարծիք ունի,ընդունու՞մ է այդ կետերը և ում կազմում է լինելու Արցախը, Աղազարյանն ասաց. «Անձամբ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,Ստեփանակերտը պիտի ինքնորոշվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել