Lurer.com-ը գրում է.

Դոմոդեդովոյում անհայտ անձը, ենթադրաբար, ծծմբաթթու է ցողել տղամարդու և կնոջ երեսին: Վիրավորվել է նաև նրանց կողքով անցնող 11-ամյա դպրոցականը, ում ձեռքերին նույնպես հեղուկ է հայտնվել։ Երեքն էլ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այժմ, ոստիկանությունը փնտրում է հանցագործին։ Քրեական գործ հարուցելու հարցը լուծվում է. փաստաբան Ժորինի խոսքով՝ հանցագործը ծծմբաթթու է լցրել նախկին ընկերուհու վրա, հնարավոր է՝ խանդն է շարժառիթը,-տեղեկացնում է RT-ն իր տելեգրամյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել