Armeniasputnik.am-ը գրում է․

Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ ՀՀ հացահատիկի ներմուծման հարցի առնչությամբ անհանգստանալու կարիք չկա։

Պարենային անվտանգության տեսանկյունից անհանգստանալու ոչինչ չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն` անդրադառնալով ռուս–ուկրաինական իրավիճակի առնչությամբ հացահատիկի հետ կապված մտահոգություններին։
«ՀՀ–ն միշտ ցորեն է ներմուծել, իսկ երբ կա որևէ ապրանքի ներմուծում և արտադրանք, ապա միջին կշռված գինը որոշվում է այն գնով, որը ձևավորել է ներմուծումը։ Այսինքն` ներմուծման գինն է ի վերջո որոշում, թե Հայաստանում ցորենի գինը որքան պետք է լինի։ Ինչ վերաբերում է ներմուծումներին, ապա կարող ենք համարել, որ ՀՀ–ին անհրաժեշտ չափաքանակները կմատակարարվեն ամբողջովին և ժամանակին»,–ասաց նախարարը։
Հարցին, թե կարճաժամկետ առումով առաջին անհրաժեշտության պարենային մթերքի գնաճի հետ կապված խնդիրներ կունենա՞նք, Խաչատրյանը պատասխանեց, թե ինչպես նկատում եք` չունենք և չենք էլ ունենա։ Նա վստահեցրեց, որ այդ առումով անհանգստանալու կարիք չկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել