Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 59 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին հաղորդում է RT-ն:

«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։

Մասնավորապես, ոչնչացվել են երեք հրամանատարական կետեր, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք և երկու ռադիոլոկացիոն կայան, հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կուտակման 51 տեղ։

Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 201 անօդաչու թռչող սարք, 1443 տանկ և այլ զրահատեխնիկա, 147 բազմակի հրթիռահրետանային կայանք, 564 դաշտային հրետանի և ականանետ, 1248 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հատել են Կաշլագաչ գետը և ճեղքել «Այդար» գումարտակի պաշտպանությունը։

Օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է 5 կմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել