Lurer.com-ը գրում է.

Դեպի Հայաստան հնգօրյա տուրերի օպտիմալ արժեքն սկսվում է 49 հազար ռուբլուց, Մոսկվայից Երևան երթուղու տոմսերը կարժենան առնվազն 15 հազար ռուբլի։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (АТОР) կայքում, փոխանցում է Lenta.ru-ն:

Փորձագետները պարզել են, որ ռուսաստանցիները երկու պատճառով են ակտիվորեն հետաքրքրված Հայաստան այցելություններով. ճանապարհորդները դիտարկում են ուղղությունը ինչպես զբոսաշրջության, այնպես էլ Հայաստանից դեպի եվրոպական երկրներ մեկնելու նպատակով:

Երեք աստղանի հյուրանոցում ուղիղ փոխադրման հիման վրա 5-օրյա փաթեթային տուրի արժեքը սկսվում է 50 հազար ռուբլուց։ Նմանատիպ ճանապարհորդությունը դեպի Ծաղկաձոր կարժենա մի փոքր ավելի քիչ՝ սկսած 49 հազար ռուբլուց, դեպի Ջերմուկ՝ 60 հազար ռուբլուց։

Ըստ АТОР-ի՝ այսօր դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում Red Wings, «ИрАэро», «Азимут», Utair, FlyOneArmenia, Nordwind ընկերությունները։ «Аэрофлот»-ը մարտի 22-ից կվերսկսի թռիչքների ծրագիրը. Մոսկվա-Երևան ավիատոմսը մեկ անձի համար մեկ ուղղությամբ այժմ արժե 15 հազար ռուբլուց մի փոքր ավելի։

Նույն թռիչքը Nordwind-ով կարժենա 21,9 հազար ռուբլի (սկսած մարտի 22-ից), Red Wings-ով՝ սկսած 18,2 հազար ռուբլուց։ Utair-ն առաջարկում է թռիչք 19,9 հազար ռուբլով, «Аэрофлот»-ը՝ 16,1 հազար ռուբլի։ Հայկական Armenia Airways ընկերության Մոսկվա-Երևան ավիատոմսի համար պետք է վճարեք ավելի քան 25 հազար ռուբլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել