Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Գալաթասարայի» դեմ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է հարցին, թե որ խաղացողների կարիքն ունի իր թիմը․

«Ակումբն արդեն աշխատում է մի նախագծի վրա, որում թիմն ավելի կարևոր է, քան անհատները։ Եթե նրանք խաղում են թիմի համար, դա հիանալի է:

«Բարսան» լուրջ նախագիծ է կառուցում հաջորդ մրցաշրջանի համար։ Ի՞նչ կընտրեմ՝ գերաստղեր, ովքեր գրեթե չեն ճնշում մրցակցին, թե հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր վազվզում են և ճնշում են մրցակցին:

Մեր թիմում չի կարող լինել այնպիսի կատարող, ով ճնշում չգործադրի մրցակցի վրա։ Ակնհայտ է. մրցակցի նկատմամբ ճնշում գործադրելը մեր խաղի հիմքն է»,- մեջբերում է Չավիին Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել