Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են հետաքննության բաժանմունք:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նյութերը նախապատրաստվել են մարտի 14-ին Արաբկիր վարչական  շրջանում տեղի ունեցած խուլիգանության փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ  Փափազյան փողոցում գործող  «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մարզիկներ են:

 Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ, 26-ամյա Ռոբերտ  Հոբսը, 27-ամայ Օմեգա Հերիսիցրը, 29-ամյա Բենզել Մենսերը, 24-ամյա Դեվիդ Նիկլբերիրը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երկաթե կայանման նշաններով հարվածներ են հասցրել նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Սահակյանին, ով նշված  առևտրի կենտրոնի անվտանգության պետն է, Երևանի բնակիչներ, 50-ամյա Հակոբ Հակոբյանին և 45-ամյա Էդուարդ Հարությունյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՄՆ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել, ապա բաց  թողնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել