Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կազմել է այն մարզիչների շորթ-լիստը, որոնք ամռանը կարող են փոխարինել Ռալֆ Ռանգնիկին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ շորթ-լիստում են «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, Խուլեն Լոպետեգին («Սևիլյա»), Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ), Էրիկ տեն Հագը («Այաքս») և Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։

Նշվում է, որ վերջին տարբերակն ավելի քիչ հավանական է, որովհետև Իսպանիայի հավաքականը պետք է մասնակցի ԱԱ-2022-ին, իսկ մանկունիանցիներն ուզում են, որ նոր մարզիչը աշխատանքը սկսի մինչև ԱՊԼ նոր մրցաշրջանի մեկնարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել