«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարեւորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։
Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի՞ այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել