ArmLur.am-ը գրում է.

Շաքարավազ՝ 2 կգ, 3 շիշ ձեթ, 2 կգ ալյուր․ հայաստանյան սուպերմարկետներ եւ որոշ խանութներ սահմանափակ քանակությամբ են ձեթ, ալյուր, շաքարավազ վաճառում։ Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան որոշ խանութներում հերթեր են գոյանում. մարդիկ մեծ ծավալներով խանութներից գնումներ են կատարում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սուպերմարկետներում մարդկանց զգուշացնում են, որ պայմանավորված պահանջարկի կտրուկ աճով որոշ ապրանքների գծով գործում են սահմանափակումներ։ Նման հայտարարությամբ երեկ պաշտոնապես հանդես էր եկել «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը։

Սակայն այսօր սուպերմարկետն իր սահմանափակումների ցանկում փոփոխություններ է իրականացրել եւ նշել, որ 5 կգ ալյուր եւ 5 կգ շաքարավազ կարող են վաճառել մեկ անձի։

Նշենք, որ ստեղծված իրավիճակի պատճառը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների խստացումն է։ Բացի այս, Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Ավելին, տեղեկացնենք նաեւ, որ Հայաստան Ռուսաստանից ներկրվում է ցորեն, ձեթ, շաքարավազ եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել