Hraparak.am-ը գրում է.

Թուրքիայում, որտեղ տեւական ժամանակ տնտեսական ճգնաժամ է, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո ավելի է սրվել իրավիճակը:

2018 թ.-ից սկսած Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, աստիճանաբար արժեզրկվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտի սկզբին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 54 տոկոս։

Թուրքիայի բնակիչները բախվել են եւս մեկ անսպասելի խնդրի հետ. արևածաղկի ձեթն անհետացել է երկրի խանութներից: Չնայած այն հանգամանքին, որ այս ապրանքի գինը կտրուկ աճել է, մարդիկ հերթ են կանգնում բուսական յուղ ձեռք բերելու համար:

Այժմ Թուրքիայում 1 լիտր արեւածաղկի ձեթի գինը գերազանցել է 40 լիրան (մոտ 3 ԱՄՆ դոլար)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել