Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:   

Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված:   

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում:   

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:   Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

   Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել