Hraparak.am-ը գրում է.

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհը, որն ըստ գործող իշխանությունների, «մեծ փրկություն» է՝ Սյունիք գնալու համար, այսօր փլուզվել է: Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը կայքի հետ զրույցում լուրը հաստատեց, ապա նշեց, որ ճանապարհը քանդվել է սողանքի հետևանքով:

Hraparak.am-ի այն հարցին, թե այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքը» ո՞րն է, և վերջապես ե՞րբ ճանապարհը բաց կլինի, վերջինս նշեց, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, այսօր մինչև ժամը 19:00-ը ճանապարհը բաց կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել