Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից, Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին վրդովված է փարիզցիների՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց և մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացուն վաճառելու մասին։

ՊՍԺ-ն ամռանը կարող է վաճառել 30-ամյա հարձակվողին, որպեսզի ստանա նրա համար «Բարսելոնային» վճարված գումարի գոնե մի մասը։ Նեյմարի տրանսֆերը կվաճառվի այն ակումբին, որն ամենամեծ առաջարկը կանի։

ՊՍԺ-ն հասկանում է, որ ոչ ոք չի վճարի ակումբի ներդրած 222 միլիոն եվրոն, բայց ցանկանում է բրազիլացու համար ստանալ մոտ 100 միլիոն եվրո գումար, հայտնում է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Մոլինան։

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել