Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հանդերձարանում կոնֆլիկտը ծագել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից հետո (1:3), հայտնում է Marca-ն։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո հարաբերությունները սկսել են պարզել հարձակվող Նեյմարը և դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման: Թիմակիցների բախումը քիչ է եղել ավարտվեր ծեծկռտուքով։

Ամեն ինչ սկսվել է բրազիլացու կշտամբանքից իտալացի դարպասապահի հասցեին փարիզցիների առաջին բաց թողած գոլի հետ կապված։ Ի պատասխան՝ Դոնարուման ասել է, որ Նեյմարի՝ գնդակը կորցնելուց հետո է, որ մադրիդցիները երկրորդ գոլը խփեցին։

Ֆուտբոլիստները սկսել են բարձրաձայն խոսել, վեճը գրեթե վերածվել է ծեծկռտուքի, և ՊՍԺ-ի մյուս խաղացողները ստիպված են եղել բաժանել նրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել