Քանի Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բանակցությունների հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգայնորեն ճանաչման հարցը դրված չէ, ապա ամենատարբեր հանգամանքներով, գործոններով պայմանավորված Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել։
ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել է։
Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Արցախում, ցավոք, սպասելի էր, որովհետև մեր հայրենակիցների ճակատագիրը ՀՀ իշխանությունները հանձնել են անորոշության և անտարբերության։
Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը ՀՀ և Արցախի շահերի թաղումն է, որտեղ շահողի դերում բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել