Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 9-ին իրավապահները հայտնաբերել են  օրեր առաջ Երևանում՝  «Դալմա Գարդեն Մոլ»  առևտրի կենտրոնում գործող «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված, դիմակավորված  ավազակային հարձակում կատարողներին:

Նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Հիշեցնենք, որ մարտի  6-ին դանակներով  և զենքի նմանվող առակարկայով զինված, բժշկական դիմակներով 2 քաղաքացի մտել էին հագուստի սրահ: Հարձակվողները սպառնացել էին աշխատակցին ու հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել