Armenpress.am-ը գրում է.

Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից, և այն ոչ մի տեղ չի վերանա, քանի դեռ չի ավարտվել ամենուր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «վիրուսը շարունակում զարգանալ»:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ համավարակի պատճառով ինչ օրս մահացել է ավելի քան 6 մլն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել