Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։ Ավստրիայում կայացած թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1-1):

«Մենք ցանկանում ենք և պետք է դուրս գանք հաջորդ փուլ։ Եթե մեզ հաջողվի, այս մրցաշրջանը կարող է հաջող լինել։ Եթե մենք զիջենք, ապա այս մրցաշրջանը հաստատ լավը չի լիինի «Բավարիայի» համար։ Բայց ես չեմ անհանգստանում: Ամեն ինչ լավ է թվում:

Առաջին խաղում մենք տեսանք, թե ինչ կարող է անել «Զալցբուրգը», հատկապես տրիբունաների աջակցությամբ։

Հանդիպումը չընթացավ մեր ծրագրի համաձայն, բայց մենք վստահ ենք ինքներս մեզ վրա, գիտենք՝ ինչ սպասել, և «Զալցբուրգին» թերագնահատել չի կարելի»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել