Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ որդիներին հայտնում են, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:

«Մենք մի հատ էլ ենք բալիկ ունենալու», - ասում է Սիրուշոն իր որդիներին:

Հաջորդ կադրերում Ռոբերտը և Միքայելն արձագանքում են` «Կատակ մի արա, մամա»,- ապա հետաքրքրվում` քույրիկ են ունենալու, թե եղբայր:

«Քույրիկ եմ ուզում», «Ես էլ բրատիկ եմ ուզում»,- ասում են երգչուհու տղաները:

Հիշեցնենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։

Նրանք այժմ ունեն 2 որդի։ Նրանց առաջնեկի անունը Ռոբերտ է, կրտսեր որդու անունը` Միքայել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել