News.am-ը գրում է.

Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների եւ տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։

«Շատ են թանկացել Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ,  «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության  տոմսերի գինը հասնում է մինչեւ 2000 դոլարի»,- նշել է նա:

Նա ասաց, որ փետրվարին նույն ավիատոմսերի արժեքը 200- 250 դոլարի սահմանում էր։

Աղբյուրը զրուցել է մի քանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք նշել են, որ հիմնականում բիզնես դասի ավիատոմսեր են մնացել։

News.am-ը նշում է նաև, որ «Ուրալ» ավիաընկերությունն առաջիկա օրերին Երեւան-Մոսկվա չվերթ չի իրականացնում, խնդիրը պայմանավորված է «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines)՝ А320 տիպի ինքնաթիռի թռիչքների արգելքի հետ։ Նշում են նաև, որ «S7 Airlines»-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել