Խիստ հասկանալի պատճառներով Սահմանադրական դատարանի <<ժողովրդավարական>> նոր կազմը ակտիվորեն լծվել է ինքնակրթման, իր հմտությունները կատարելագործելու՝ վերապատրաստվելու գործին։ Այդ գործընթացը իմ նախկին հարազատ ՍԴ-ն կատարում է ապահովելով նաև տարածքային համաչափ զարգացում՝ իր կրթավերապատրաստման դասընթացները կազմակերպում է տարբեր մարզերում, զարկ է տալիս նաև հյուրանոցային բիզնեսին՝ նաև մի քանի օր գիշերակացով։
ՍԴ-ի վերապատրաստումը անցկացնում են միջազգային փորձագետները։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 3-6-ը Ծաղկաձորի բարձրակարգ հյուրանոցներից մեկում միջազգային փորձագետ Պիդեր Գյորթլերը զարգացնելու է ՍԴ դատավորների հմտությունները և դրանից անմիջապես հետո՝ մարտի 8-ին ՍԴ կատարելագործված դատավորներ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը գործուղվելու են Ստրասբուրգ։ էստեղ են ասել մեր ժողովրդի հալ, ձեր վարդագույն հաճույքներ.....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել