News.am-ը գրում է.

Այս կառավարությունը Հայաստանի հաջորդ կառավարությանը կթողնի Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրեց ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունները։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից նշված ղարաբաղյան հարցի լուծման տարբերակը ներկայացվել է ընդհանուր փաթեթի շրջանակներում։ Միակ աշխատանքային փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններ են վարել, Կազանի փաստաթուղթն է եղել։ Կարող եք այլ փաստաթղթերի տասնյակ օրինակներ բերել, որոնք առաջարկվել են, սակայն դրանցից ոչ մեկն աշխատանքային փաստաթղթի կարգավիճակ չի ունեցել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության թողած ժառանգությունը Կազանի փաստաթուղթն է, որի դրույթների հիման վրա անցկացվել են հետագա բոլոր քննարկումները»,- ասաց Մամիջանյանը։

Նրա խոսքով, ՀՀԿ-ի իշխանության օրոք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների կողմից այլ տարբերակներ կամ փաստարկներ չեն բարձրաձայնվել։ Այսինքն՝ ոչ մի կարգավորման փուլային տարբերակ չի դիտարկվել ու չի բարձրաձայնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել