Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամառ կարող է հեռանալ ակումբից:

Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, սակայն հարձակվողը հայտնել է, որ մյունխենյան ակումբն իր հետ նոր գործարքի շուրջ բանակցություններ չի վարում։ «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փորձել վաճառել Ռոբերտին, որպեսզի մեկ տարի հետո նրան անվճար չկորցնի։

Լևանդովսկիների ընտանիքը ցանկանում է ապրել Իսպանիայում, ուստի ֆուտբոլիստը կքննարկի Լա Լիգա տեղափոխվելու տարբերակը։ «Ատլետիկոն», որը պատրաստվում է փոխարինող գտնել Լուիս Սուարեսին հետաքրքրված է Լևանդովսկուն ձեռք բերելով:

Մադրիդյան մյուս թիմը` «Ռեալը», ևս անտարբեր չէ 33-ամյա ռմբարկուի նկատմամբ: Ավելի վաղ Լևանդովսկին ցանկություն էր հայտնել տեղափոխվելու Արքայական ակումբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել