Shamshyan.com-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրի դիմաց գտնվող՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածում հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում։ 

Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ։ Հավանաբար, թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել